Ինչի՞ համար են այս բոցաշունչ ելույթները. Հերմինե Նաղդալյան
Այսօր ԱԺ քառօրյայի ընթացքում ,,Շրջանառության հարկի մասին՛՛ օրենքի շուրջ ԲՀԿ-ական պատգամավորների ելույթներին ԱԺ ամբիոնից ռեպլիկի կարգով հակադարձեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով նշեց հետևյալը. - Բնական և սպասելի էր, որ հերթական անգամ երկրում գոյություն ունեցող խնդիրները, մարդկանց դժգոհությունը, պրոբլեմները լուծելու ուղղությամբ մեր կողմից կատարվող քայլերը, թեկուզև ցավոտ, բայց , այնուամենայնիվ, լուծում գտնելու նպատակով կատարվող, բոլորի համար ընդունելի, իրական , առաջ տանող և խութերը վերացնելուն ուղղված քայլերը մեր ընդդիմությունը պետք է օգտագործեր ևս մեկ անգամ սեփական ,,PR,,-ն անելու, երկրի բոլոր մեծ ու փոքր, հին ու նոր տնտեսական և քաղաքական , այս օրինագծի հետ կապ ունեցող ու չունեցող բոլոր հարցերը հնչեցնելու, բարձրաձայնելու, ոչ թե այն խնդիրը, որ այսօր առկա է լուծելու համար, այլ փողոց դուրս եկած դժգոհ հատվածին ցույց տալու համար , որ իրենք կան: Քննարկման ժամանակ ինչի մասին ասես , որ արդարացի բորբոքված չխոսեցին, դասեր տվեցին, տնտեսական խնդիրը անխնա քաղաքականացրեցին, հենց իրենց հետ ձեռք բերված քաղաքական պայմանավորվածությունները անտեսեցին: Վերջում լավ էր հիշեցին, որ երկրի վարչապետը, ինչպես միշտ, ականջալուր և պատրաստակամ մասնակցեց ԱԺ նախագահի մոտ իրենց հետ խորհրդակցությանը և եկան պայմանավորվածության: Հետևաբար, ինչի՞ համար են այս բոցաշունչ ելույթները, երբ պայմանավորվածությունն արդեն ձեռք է բերվել, և հենց Ձեր մասնակցությամբ՝ սեղմ ժամկետում խնդրի լուծումը տալ: Սա անհասկանալի է հանրության համար: