Հանրային քննարկում կլինի Գյումրու ողբերգության թեմայով
Գյումրիում Ավետիսյանի ընտանիքի սպանության բացահայտման խնդիրների շուրջ հանրային առաջին քննարկումը կկայանա փետրվարի 14-ին, ժամը 13-ին: Քննարկման վայրը, օրակարգը, ձեւաչափը կհաղորդվի հաջորդիվ: Նման քննարկում հրավիրելու անհրաժեշտությունը ծագել է դեպքից մի քանի օր անց, այն բանից հետո, երբ բազմաթիվ հարցեր ու հանելուկներ առաջացան, որոնք մինչեւ հիմա պատասխան չունեն: Նախնական. Նախատեսվում է, որ հանրային քննարկման ժամանակ Ա. ի մի են բերվելու դեպքի եւ հետագա զարգացումների մասին բազմազան այն տեղեկությունները, որոնց տիրապետում են լրագրողները, իրավաբանները, իրավապաշտպանները, այլ փորձառու մարդիկ, Բ. մշակվելու եւ համակարգվելու են ինչպես հանցագործության բացահայտման համար, այնպես էլ Գ. նման դեպքերի կրկնությունը թույլ չտալու համար հանրության անհրաժեշտ անելիքները: Հետեւեք միջոցառման համար հատուկ բացված ֆեյսբուքյան էջին: https://www.facebook.com/events/1542257242716155/?pnref=story Օրակարգի եւ հանրային քննարկման մասին բոլոր առաջարկությունները խնդրում ենք գրել այս էջում: Նախաձեռնող խումբ