A
A
Պերմյակովի դատավարությունը՝ ռազմաբազայի տարածքում. news.am
Գյումրիում յոթ մարդու սպանության մեջ մեղադրվող ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը տեղի է ունենալու քաղաքի ռազմական կայազորում՝ ռուսաստանյան ռազմաբազայի տարածքում, հաղորդում է news a.m-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին: «Կողմերը վերջնական համաձայնության են եկել առ այն, որ աղմկահարույց այս գործով դատավարությունը տեղի է ունենալու Գյումրիում՝ 102-րդ ռազմաբազայի կայազորային զինվորական դատարանում», - նշում են գործակալության աղբյուրները: Այս որոշումն ընդունվել է Հայաստանի հյուսիսում տեղակայված ռազմաբազայի կարգավիճակի մասին երկկողմ համաձայնագրի հիման վրա: «Դատարանը պետք է միաժամանակ քննության առնի ռուսական կողմի ներկայացրած մեղադրանքները՝ զենքով դասալքության առնչությամբ»,-ասել է աղբյուրը: Ավելին՝ այստեղ