A
A
Ժիրայր Սեֆիլյանին տանում են հիվանդանոց
Թե ինչպես էին հատուկ ջոկատայինները ծեծ ու ջարդի ենթարկում այսօրվա Արցախի ավտոերթի մասնակիցներին: Բոլոր տեսախցիկները ջարդելուց հետո նրանք վստահ գրոհեցին «100-ամյակը առանց ռեժիմի» ավտոերթի մասնակիցներին: Մարդկանց հանում էին ավտոմեքենաներից և բառի բուն իմաստով քացու տակ առնում: Հիմնադիր խորհրդարանի ֆեյսբուքյան էջից Կտրուկ վատացել է Ժիրայր Սեֆիլյանի ինքնազգացողությունը այսօրվա ավտոերթի ոստիկանական ծեծից հետո: Նա ուժեղ ծակոցներ ունի որովայնի ձախ մասում: Այս պահին նրան տեղափոխում են Վայքի հիվանդանոց: