Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեսպան Սարգսյանն իր հավատարմագրերը հանձնեց Իռլանդիայի նախագահին

Պաշտոնական
despan

Իռլանդիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը (նստավայրը` Լոնդոն) Դուբլինում իր հավատարմագրերը հանձնեց Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգինսին։ Հավատարմագրերի հանձնմանը հետևեց Արմեն Սարգսյանի և Մայքլ Հիգինսի առանձնազրույցը։ Ողջունելով դեսպան Սարգսյանին` Իռլանդիայի նախագահը շնորհավորեց վերջինիս պաշտոնի ստանձնման կապակցությամբ և վստահություն հայտնեց, որ դեսպանի երկարամյա դիվանագիտական և քաղաքական փորձը առավելագույն կերպով կնպաստի հայ–իռլանդական հարաբերությունների սերտացմանը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Արմեն Սարգսյանը հաստատեց Հայաստանի շահագրգռվածությունը բարեկամ Իռլանդիայի հետ համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ։ Առանձնազրույցի ընթացքում քննարկվեց քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում համագործակցության օրակարգի, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։