Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատամարտիկի թոռը որոշել է՝ Հայաստանից չի հեռանալու (տեսանյութ)

Հասարակություն
zinvor

Փոքրիկ Նարեկը Արցախյան ազատամարտի մասնակցի թոռ է։ Գետաշենը իր ամենասիրելի երգն է։ Նարեկը արդեն իր ապագա մասնագիտությունը որոշել է ՝ զինվոր։ Թեեւ շատ փոքր է, բայց արդեն որոշել է՝ Հայաստանից չի հեռանալու։ Ազատամարտիկ Գեորգի Ասատրյանի կրտսեր տղան այսօր ծառայում է   Հայոց բանակում։ Անհամբեր սպասել է զորակոչի օրվան, քանի որ ծառայությունը մանկուց իր պարտքն է համարել։ Հոր կատարած սխրանքների մասին Հովհաննեսը լսել է նրա մարտական ընկերներից։ Պահեստազորի գնդապետը տանը շատ բան չի պատմել։ Կարծում է, որ հայրենիքի նկատմամբ սերը որդիներին ու թոռներին գեներով է անցել։ Պայքարի ոգին ցավոք նա բոլորի մեջ չի տեսնում: 2008 թվականից ազատամարտիկը անցել է թոշակի։ Ընտանիքին պահելու համար այլ աշխատանքի է անցել։  Պետական աջակցություն չի ստանում։ Միայն մի ցանկություն ունի՝ պետությունը լիարժեք տեր կանգնի սահմանը պահող զինվորին։ Ավելին՝ տեսանյութով