Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մետրոյում մարդ է մահացել

Հասարակություն
default

Մի քանի ժամ առաջ Երեւանի Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում մարդ է մահացել։ Ոստիկանության լրատվական բաժնից «Ա1+» -ին հայտնեցին, որ 1942 թվականին ծնված տղամարդը հանկարծամահ է եղել։ «Մետրոպոլիտենի» մամուլի ծառայությունից հայտնեցին, որ տղամարդը գնացքից դուրս է եկել եւ ուշագնաց եղել։ Աշխատակիցները «Շտապ օգնություն» են կանչել։ Տղամարդը մահացել է «Շտապ օգնության» գալուց հետո։