A
A
Քաղաքապետարանը պնդում է. թերացում չկա
Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից 2014 թվականի դեկտեմբերին ստացել են 10 հազար 468 դիմում և գրություն: Ստացված բոլոր դիմում-գրությունների պատասխանները տրամադրվել են սահմանված ժամկետում: Թերացումներ կամ բացթողումներ չեն արձանագրվել: Կատարողականի ապահովման ցուցանիշը կազմել է 100 տոկոս: Այս մասին հայտնում է Քաղաքապետարանի մամլո ծառայությունը։