A
A
Ֆեյսբուքը եւ Ինսթագրամը տեխնիկական խնդիրներ ունեին
Ֆեյսբուք եւ Ինսթագրամ սոցիալական ցանցերն այսօր մի որոշ ժամանակ խափանվեցին։ Ֆեյսբուքի էջը բացելիս նշվում է, որ ինչ-որ տեխնիկական խնդիրներ կան, եւ աշխատանքներ են տարվում դրանք որքան հնարավոր է շուտ շտկելու համար։ Բլոգեր, տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը նշում է, որ որեւէ պաշտոնական հաղորդագրություն չկա. Ոչինչ չի ասվում նաեւ Ֆեյսբուքի Թվիթերի էջում։ Մասնագետը շեշտում է՝ այս վիճակն ամբողջ աշխարհում է, եւ Հայաստանի հետ կապ չունի։