Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուր են ադրբեջանական ավելի քան 15 զինծառայողները. ՊՆ մեկնաբանությունը

Քաղաքականություն
բանակ2

Ցավակցելով ադրբեջանական զոհերի ընտանիքներին` նրանց որդիների ադրբեջանական ղեկավարության ավանտյուրայի զոհը դառնալու կապակցությամբ, միաժամանակ որոշակի պարզաբանում տանք. գրում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում։ «Այո մենք չենք թաքցնում, որ կանխարգելիչ գործողություններ ենք իրականացրել: Զոհվածների հարազատները կարող են սեփական ԶՈւ-երի հրամկազմից պարզաբանում պահանջել, թե սույն ամսի 23-26-ը ինչ ճակատագիր են ունեցել Գյոալի-Գետաբեկի ուղղությամբ տեղակայված 812-րդ մոտոհրաձգային բրիգադի պաշտանության տեղամասում, Զիվլյան-Դաշքեսան ուղղությամբ տեղակայված 191-րդ լեռնահրաձգային բրիգադի տեղամասում, Քեմերլիի ուղղությամբ տեղակայված 707-րդ մոտոհրաձգային բրիգադի և Կիյամադդինլիի ուղղությամբ տեղակայված 161-րդ մոտոհրաձգային բրիգադի պաշտպանության տեղամասում, ծառայող ավելի քան 15 զինծառայողները: Հ.Գ. Ի դեպ, Ադրբեջանի ՊՆ-ին խորհուրդ կտայինք տարբերել ականանետը նռնականետից, քանի որ ականանետի դեպքում զոհերն ու ավերածությունները լրիվ այլ կլինեին»,- պարզաբանումներ է ներկայացնում մամուլի խոսնակը։