Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հավաքվածները վանկարկում են «վարչապետ» եւ «կասեցում» բառերը (տեսանյութ)

Տնտեսություն
action

Տոնավաճառների աշխատակիցները հրաժարվեցին հանդիպել վարչապետ Հովիկ Աբրահամյանին. վերջինս առաջարկել էր ժամը 13.30 հանդիպել տոնավաճառների 10 աշխատակիցների հետ։ Բողոքի ակցիան կառավարության մոտ «Շրջանառության հարկի» մասին օրենքում փոփոխություններին է վերաբերում, որն ուժի մեջ պետք է մտնի փետրվարի 1-ից. ըստ այդմ՝ առեւտրականները պետք է հատ-հատ գույքագրեն բոլոր ապրանքները։ Նրանք պահանջում են, որ վարչապետն իջնի ու պատասխանի բոլորի հարցերին։ Այս պահին հավաքվածները վանկարկում են «վարչապետ» եւ «կասեցում» բառերը։ Աշխատակիցները պնդում են, որ այստեղ են մնալու այնքան ժամանակ, մինչեւ իրենց հարցերին լուծում տրվի։ Ի դեպ, այստեղ են նաեւ մարզերի տոնավաճառների աշխատակիցները։ Նրանք նշում են, որ բազմաթիվ վարկեր ունեն, եւ եթե այս օրենքը մտնի ուժի մեջ, ապա չգիտեն, թե ինչպես են մարելու այդ վարկերը։