Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեւանա լճին սպառնում է սնդիկով աղտոտում. Էկոլուր

Հասարակություն
b795f2e4aea0c4d67021a7ac806279a5

Սեւանա լճին սպառնում է սնդիկով աղտոտում: Սնդիկի արմատական երեւակումները հայտնաբերվել են Սեւանա լիճ թափվող Մասրիկ գետի վերին հոսանքների ավազանում` Սոնա աղբյուրի եւ Վերին Շորժայի տարածքներում,  դեռ 1974-1978թթ: Նույն տարածքում հայտնաբերված է նաեւ ոսկի: Ներկայումս Մասրիկ գետի վերին հոսանքներում ոսկու որոնման թույլտվություն է ստացել «Ալլուվիալ Գոլդ Մայնինգ» ՓԲԸ-ն, եւ ոսկու որոնման թույլտվություն ստանալու գործընթաց է անցնում «Ինթերնեյշնլ Գոլդ» ընկերությունը: «Ալլուվիալ Գոլդ Մայնինգ» ընկերությունը հետախուզման աշխատանքներ է իրականացնելու Վերին Շորժա համայնքի 81.8 հա տարածքում: «Ինթերնեյշնլ Գոլդ» ընկերությունը որոնման աշխատանքներ է իրականացնելու Ակունք համայնքի 695 հա վարչական տարածքում: Կանխատեսլի է, որ որոնողահետախուզական աշխատանքների պատճառով տարածքների խախտումը կհանգեցնի սնդիկի արտահոսքի Մասրիկ գետի ավազան: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում