Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անահիտ Բախշյանը պատրաստ է օգնել զուր տուգանված վարորդներին

Հասարակություն
karmir_gcer

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը պատրաստ է օգնել այն վարորդներին, ովքեր Երեւանի կարմիր գծերով չգծանշված փողոցներում կանգնելու պատճառով տուգանվելու մասին արձանագրություններ են ստացել՝ մասնավորապես Տիգրան Մեծ պողոտայի 6-րդ եւ 7-րդ հատվածներում կանգնելու համար։ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանի գործընկերներից 5 հոգու այդպես տուգանել էին. «Ասացին՝ կարմիր գիծ չկա, ոչ մի բան նախազգուշացնող չկա, ինչպես օրենքն է պահանջում, բայց տուգանել են։ Դիմեցինք եւ չեղյալ հայտարարեցին։ Քաղաքապետը զգուշացրել է «Փարկինգ Սիթի սերվիս»-ին, որ նման բաներ չկրկնվեն։ Ես մտածեցի այդ հինգ հոգին ինձ ճանաչում էին, գործընկերներ էինք, առաջ տարանք, բայց երեւի շատ մարդիկ կան, որոնք չգիտեն՝ ինչ անեն»,- «Ա1+»-ին ասաց Անահիտ Բախշյանը, ով պատրաստ է օգնել մյուս տուժողներին։ Նրա խոսքով՝ ոչ իրազեկ անձինք տուգանման արձանագրությունը վերցնում են եւ ստիպված մուծումներ կատարում։ «Իրենք ինձ այդ արձանագրությունները կտան, ես կտանեմ, չեղյալ կհայտարարեմ»,- խոստանում է Անահիտ Բախշյանը։