Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գումրու ոճրագործությունը՝ կանխամտածված ծրագի՞ր (տեսանյութ)

Քաղաքականություն
shirxanyan

ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, խոսելով Գյումրիում ռուսական ռազմաբազայի անհրաժեշտության մասին շեշտում է, որ ցանկացած երկրի համար ամենակարևորը իր ազգային անվտանգությունն է, իսկ ռազմաբազան կոչված է անվտանգությունը ապահովել, լրացնել անվտանգության համակարգը։ Այս համատեքստում նա հարկ համարեց հիշեցնել, որ Հայաստանի սահմանը Թուրքիայի հետ պահում են հենց ռուս սահմանապահները։ Բանախոսը չի բացառում, որ Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունը հնարավոր է, որ եղել է նախօրոք կազմակերպված և մտածված ծրագիր, որի արդյունքում իրավիճակն ու տրամադրվածությունը Ռուսաստանի նկատմամբ փոխվել է։ «Ես վստահ եմ, որ այս դեպքը բերելու է բազմաթիվ պաշտոնատար անձանց փոփոխության, շատ մարդիկ են պատժվելու և՛ Ռուսաստանում, և՛ Գյումրիում։ Պատասխանատվությունը շատ են բարձրացնելու, որովհետև տեսանք, թե պաշտոնական Ռուսաստանը ինչպես արձագանքեց այս ամենին»,-նշեց նա՝ ավելացնելով նաև, որ եթե տեղի է ունեցել ողբերգություն, ապա ինչ-որ մեկը դրանում մեղավոր է, սակայն մեղավորին պատժելը ողբերգության ցավը չի կարող վերացնել։ Տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանն էլ իր հերթին դեպքի առնչությամբ նկատում է, որ տեղեկատվական դաշտում փորձ է կատարվում Հայաստանում և Ռուսաստանում ՝ ժողովուրդների մակարդակով ավելի մեծ սադրանքների միջոցով բախումներ առաջացնել։ Այս կապակցությամբ փորձագետն ասաց. «Հակառուսական կողմում շատ լավ աշխատում են Ուկրաինան և Վրաստանը, որոնցից ամեն մեկը իր ներքին խնդիրն ունի Ռուսաստանի հետ, և հատկապես ուկրաինական տեղեկատվական դաշտը պարզապես ողողված է սադրանքներով և ապատեղեկատվությամբ, որը միտում ունի սրելու հակառուսական տրամադրվածությունը»։