Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԿԲ նոր որոշմամբ բանկերն ավելի հուսալի չեն դառնում» (տեսանյութ)

Տնտեսություն
27446b1fe2ebd14d521503e9ca843786

Մինչեւ 2017 թվականը Հայաստանի բոլոր բանկերը 5մլրդ դրամ կապիտալի փոխարեն պետք է ունենան 30 միլիարդ։ Այս որոշումը Կենտրոնական Բանկը կայացրեց 2014-ի վերջին։ ԿԲ-ն գնացել է նման քայլի ֆինանսական համակարգը Հայաստանում կայունացնելու համար, բացատրում է տնտեսագետը, նախորդ տարվա արժույթային շուկայի ցնցումները անհետեւանք մնալ չէին կարող։ «Ես ուզում եմ հուսալ, որ սա լավ մտածված ծրագրի մի մասն էր, որովհետեւ եթե ինձ հարցնեն, ես չէի գնա նման քայլի,- ասում է ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։- Կապիտալի բարձրացմամբ դու հարց չես լուծում, բանկերը հուսալի չեն դառնա, 5մլրդ է կապիտալը թե 50մլրդ, դա դեռ չի նշանակում հուսալի, ավելի ամուր է, բայց դա հարաբերական է»։ Այսօր Հայաստանում 21 առեւտրային բանկ է գործում։ Կայացված որոշումից հետո վերակազմավորում կլինի՝ համոզված է տնտեսագետը, որոշներն անգամ կլուծարվեն։ Այս վարկածը միանգամից հերքում են բանկերում։ Տեսախցիկի առաջ խոսել հրաժարվում են, բայց վստահեցնում՝ ինչպես այսօր այնպես էլ 2 տարի հետո կհամապատասխանեն ԿԲ-ի պահանջներին։ 2 տարին բավարար է ՀՀ բոլոր բանկերին՝ կատարելու համար այս պահանջը. Համոզված է Հայաստանի Բանկերի միության նախագահը։ Ըստ Սամվել Ճզմաչյանի՝ մի քանի սցենար կարող է լինել՝ օրինակ բանկերի խոշորացում կամ լուծարում։ Այնուամենայնիվ, այս որոշման մեջ ամենախոցելին ժամկետներն են։ Եթե որոշումը կայացվեր 2010 թվականին, ապա Բագրատ Ասատրյանը դրան ավելի լուրջ կվերաբերվեր։ Իսկ բանկային Համակարգի կայուն զարգացման համար Բագրատ Ասատրյանի կարծիքով՝ ԿԲ-ն պետք է այս քայլի փոխարեն խրախուսեր բանկերի ակտիվ աշխատանքը միջազգային շուկայում։