Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հանցագործները չեն էլ բացահայտվի»

Հասարակություն
MHM87866

Անցյալ տարվա նոյեմբերի 27-ի երեկոյան Երեւանի Կենտրոնում Հիմնադիր խորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանի վրա հարձակման դեպքի առիթով հարուցված քրեական գործից որեւէ նորություն չկա։ Անհայտ անձինք հարձակվել էին նրա վրա եւ կոշտ առարկայով հարվածել գլխին։ «Հանցագործները չեն բացահայտվել, չեն էլ բացահայտվի։ Ընթանում է նախաքննություն, բայց դա ձեւական է,կգա ինչ- որ հանգրվանում կկանգնի եւ վերջ»,- «Ա1+»-ին ասաց Գեւորգ Սաֆարյանը։ Իր խոսքերը հիմնավորելու համար ակտիվիստը հավելում է, որ դեպքը կազմակերպվել է ռեժիմի կողմից. «Որի մի մասը ոստիկանությունն է։ Ռեժիմը ինքը իր հանցագործներին չի ձերբակալելու»։ Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ծեծի հատկանիշներով։