Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արման Երեմյանը՝ ԱՄՆ փոխչեմպիոն

Սպորտ
sport2

Հայաստանի ուժեղագույն թաեքվանդոյիստ Արման Երեմյանը հաջող հանդես եկավ ԱՄՆ-ի բաց առաջնությունում, որը կայացավ Օռլանդո քաղաքում: Մեր մարզիկը 80 կգ քաշայինների մրցաշարում հաղթահարելով նախնական բոլոր փուլերը, մտավ եզրափակիչ: Այստեղ Արման Երեմյանն ուժերը չափեց փորձառու թաեքվանդոյիստ Դեյմոն Սենսունի հետ, որը 2014 թվականին յոթ տարբեր մրցումներում 5 մեդալ էր նվաճել: Լարված պայքարում անցած մենամարտն ավարտվեց անգլիացի մարզիկի հաղթանակով՝ 4:3: Այդպիսով, Արման Երեմյանը գրավեց 2-րդ տեղը եւ հռչակվեց ԱՄՆ-ի փոխչեմպիոն: