Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոշ ճանապարհների մառախուղ է եւ մերկասառույց

Հասարակություն
roads11

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Գորիսից դեպի Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհահատվածում և Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է՝ մշակված աղ-ավազով: Սպիտակի և Տավուշի մարզի ավտոճանապարհներին թույլ մառախուղ է:                                Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական  և հանրապետական  նշանակության ավտոճանապարհները բաց են: