Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ պետդումայի պատգամավորները Գյումրիում են

Քաղաքականություն
ekexeci

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավորները ժամանել են Գյումրի։ Նրանց դիմավորել են ԱԺ պատգամավորներ Մարտուն Գրիգորյանը, Սուքիաս Ավետիսյանը, Արման Սահակյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ՌԴ հյուպատոս Եվգենի Կոնիշևը: Պետդումայի պատգամավորներն ուղեւորվել են գերեզմանատուն` հարգելու հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների հիշատակը: Սպանության հիմնական կասկածյալը Գյումրիում տեղակայված թիվ 102 ռազմաբազայի ռուս զինվոր Վալերի Պերմյակովն է, ով ընդունել է իր մեղքը։