Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երթ դեպի ԱԳՆ և ՄԱԿ-ի գրասենյակ՝ սահմանային միջադեպերի առիթով

Քաղաքականություն
sdhk

Բաց նամակ Հայաստանում գործող բոլոր ուսանողական-երիտասարդական միություններին. Հարգելի ընկերնե՛ր ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը դիմում է բոլորիդ՝ անկախ քաղաքական և կուսակցական պատկանելիությունից, հայացքների և գաղափարների տարբերությունից: Սահմանին կրկին լարված է: Տարվա սկզբից ունենք մեկ տասնյակից ավել զոհված եղբայրներ, ովքեր ընկան Հայրենիքի պաշտպանության ճանապարհին: ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը հունվարի 26-ին՝ ժամը 11:00-ին Հանրապետության Հրապարակից՝ Կառավարության շենքի մոտից նախաձեռնում է երթ՝ դեպի ՀՀ ԱԳՆ, այնուհետև ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակ՝ բողոքի ձայնը բարձրացնելու տեղի ունեցող հանցագործությունների հետ կապված: Կոչ ենք անում այդ օրը միասնական քայլերթով մասնակցել երթին՝ մեր բողոքի ձայնը բարձրացնելու և սատար կանգնելու սահմանին կանգնած հայ զինվորին: ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միություն