Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բերման է ենթարկվել փոխգնդապետին վիրավորելու համար (տեսանյութ)

Քաղաքականություն
exnukyan

Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը համոզված է` հունվարի 15-ին Ազատության հրապարակից իրեն ոչ թե գազային ատրճանակ ունենալու համար են բերման ենթարկել, այլ ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանին վիրավորելու։ «Ասեց` եկել եք Հայաստան, որ Հայաստանը քանդեք։ Ասեցի` ամոթ քեզ, Մովսիսյան, դու սրիկա ես, եւ այդ սրիկա բառը մի չորս անգամ կրկնեցի»,- «Ա1+»-ին մանրամասնեց Կարո Եղնուկյանը։