Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատման դիմում է ներկայացրել Գևորգ Կոստանյանի հայրը. iravaban. net

Հասարակություն
S_Kostanyan-407x330

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայրը` Սուրիկ Կոստանյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Դեպարտամենտի կայքում հրապարակվել է Արդարադատության խորհրդի որոշումը, ըստ որի` խորհուրդը 2015 թվականի հունվարի 12-ի նիստում քննարկել է նրա դիմումը: Որոշումից պարզ է դառնում, որ Սուրիկ Կոստանյանն առողջական խնդիրներ է ունեցել, դիմել է և իր լիազորությունները դադարեցվել են: Բացի այդ, դեպարտամենտը հունվարի 19-ին, արդեն իսկ, իր կայքում հայտարարություն է տարածել` Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղ առաջանալու կապակցությամբ առաջադրումներ սկսվելու մասին: Ամբողջական հոդվածը` այստեղ