Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երթ՝ միանում եմ պահանջին

Հասարակություն
10917282_1391837244454031_2872582169806399374_n

2015 թ. հունվարի 26-ին, ժամը 18։30-ին Կասկադից կմեկնարկի երթ՝ Կորյունի փողոցով դեպի Աբովան, Աբովյանից դեպի Թումանյան և Թումանյանով դեպի Ազատության հրապարակ։ «ՀՀ իշխանություններից, ինչպես նաև ռուսական կողմից պահանջում ենք՝ 2015 թ. հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտնիքի 7 անդամների սպանության մեղադրյալին հանձնել ՀՀ իրավապահներին։ Պահանջը բխում է «ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ» համաձայնագրի չորրորդ հոդվածից։ Դա կարող է երաշխիք հանդիսանալ գործի անկողմնակալ քննության և արդարադատություն իրականացնելու համար հանուն Հայաստանի Հանրապետության։ Մեր պահանջն արդար է»,- ասված է նախաձեռնության հայտարարության մեջ։