Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Ջուլֆալակյանը հոսպիտալացվել է

Սպորտ
29788

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հոսպիտալացվել է: Ինչպես «Ա1+»-ի մարզական լրագրողին հայտնեց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Հրանտ Ենոքյանը, անվանի մասնագետը երեկ Էրեբունու հիվանդանոցում սրտի ստենդավորման է ենթարկվել: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այսօր Լեւոն Ջուլֆալակյանն արդեն տեղափոխվել է սովորական հիվանդասենյակ: Հավելենք, որ վերջին օրերին նա հանգստանալիս է եղել Ծաղկաձորում: Ի դեպ, անցած տարվա մայիսին Լեւոն Ջուլֆալակյանի ինքնազգացողությունը կրկին վատացել էր, երբ հավաքականի հետ ուսհավաք էր անցկացնում կրկին Ծաղկաձորում: