Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արոնյանը ադրբեջանցուն կասկածելու հնարավորություն չթողեց

Սպորտ
sport-chess-aronyan

Հոլանդական Վեյք ան Զեեում ընթացող խոշոր շախմատային մրցաշարում մեր ուժեղագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը այսօր ոչ-ոքի է խաղացել Թեյմուր Ռաջաբովի հետ: Սպիտակներով հանդես եկող ադրբեջանցի շախմատիստը պարզապես ցանկացել է ամեն գնով հաղթել իր մրցակցին: Այդ մասին է վկայում այն փաստը, որ նա ամբողջ պարտիայի ժամանակ չի ցանկացել ոչ-ոքի առաջարկել, չնայած ստեղծված հավասար իրավիճակին: Արդյունքում, Լեւոն Արոնյանն այնքան է խաղացել, մինչեւ որ խաղատախտակին մնացել են միայն թագավորները, որից հետո մեխանիկորեն ոչ-ոքի է կնքվում: Մեր շախմատիստն այս տանջալից ոչ-ոքիից հետո վաստակել է 4,5 միավոր, սակայն նա առայժմ զբաղեցնում է 10-րդ տեղը, քանի որ դեռեւս կես միավորով ետ է մնում չորս մասնակիցներից: Հաջորդ, 11-րդ տուրում, Լեւոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ, որը 6 միավորով ընթանում է 4-րդ հորիզոնականում: