Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահապատիժ 13 անչափահասների՝ ֆուտբոլի խաղ դիտելու համար

Սպորտ
sport-futbol-patiz

«Իսլամական պետության» գրոհայինները 13 անչափահասների մահապատժի են ենթարկել միայն այն բանի համար, որ նրանք հեռուստացույցով դիտել են ֆուտբոլի Ասիայի գավաթի խաղարկության Իրաք – Հորդանան հանդիպումը (1:0): Ողբերգությունը տեղի է ունեցել իրաքյան Մոսուլ քաղաքում, որն անցած տարվա հունիսից գտնվում է «Իսլամական պետության» ենթակայության տակ: «ԻՊ»-ի գաղափարախոսների կարծիքով՝ ֆուտբոլի խաղի դիտումը համարվում է կրոնական օրենքի խախտում: