Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջարկ թերթերին՝ մեկ դատարկ էջ թողնել

Հասարակություն
2926d17d2403587d62842839621d7982

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը հանդես է եկել մամուլին ուղղված առաջարկությամբ. «Առաջարկում եմ հայաստանյան թերթերի խմբագիրներին համաձայնեցած կերպով թերթերի վաղվա համարի մեկ ամբողջ էջը դատարկ թողնել՝ տպագրել սպիտակ էջով՝ ի նշան բողոքի Գյումրիի ոճրագործության կամ ահաբեկչության. ինչպես ուզում եք անվանեք»: Ի դեպ,  «Հայկական ժամանակի» այսօրվա համարը լույս է տեսել առանց լուսանկարների, գովազդի եւ խաչբառի: Լուսանկարների փոխարեն սեւ պատկերներն են՝ կապված գյումրեցի 6 ամսական փոքրիկի մահվան հետ: