Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը մեծ դժվարությամբ ոչ-ոքի խաղաց

Սպորտ
sport-chess-aronyan

Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը շարունակում է անհաջող հանդես գալ հոլանդական Վեյք ան Զեեի միջազգային մրցաշարում: Երեկ կայացած 8-րդ տուրում մեր գրոսմայստերը մեծ դժվարությամբ ոչ-ոքի խաղաց աշխարհի կանանց չեմպիոն, չինուհի Հոու Յիֆանի հետ: Ուշագրավն այն է, որ սկզբնախաղում նա թեթեւակի դիրքային առավելություն ուներ, սակայն հետո ոչ միայն չկարողացավ այն ավելացնել, այլեւ հայտնվեց ավելի ծանր իրավիճակում: Այդպիսով, Լեւոն Արոնյանը 6-րդ ոչ-ոքի արեց մրցաշարում եւ 3 միավորով մնաց 10-րդ հորիզոնականում: Նա արդեն մեկ միավորով ետ է մնում 9-րդ հորիզոնականում ընթացող Անիշ Գիրիից, իսկ մրցաշարի առաջատար Մագնուս Կառլսենին արդեն զիջում է երեք բալով: Այսօր մրցաշարում ընդմիջում է հայտարարվել, իսկ վաղը կկայանան 9-րդ տուրի պարտիաները: Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի վրացի շախմատիստ Բահաուր Ջոբավայի հետ, որը 1,5 միավոր ունի եւ զբաղեցնում է վերջին՝ 14-րդ տեղը: