Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանապետ. «Ես եմ հրահանգ տվել, որ բոլորին բերման ենթարկեն». Արմենպրես (տեսանյութ)

Հասարակություն
vova

Ազատության հրապարակի դեպքերին անդրադառնալով` ոստիկանապետը վերահաստատեց, որ ոստիկանությունն այդ օրը ահազանգ է ստացել քաղաքացուց, որ հրապարակում հավաքված մարդկանցից մեկի մոտ զենք կա։ «Մենք ճիշտ գործողություն ենք կատարել: Ես եմ հրահանգ տվել, որ բոլորին բերման ենթարկեն։ Դրանով մենք կանխեցինք հանցագործություն »,- այսօր ասել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Ըստ «Արմենպրես»-ի՝ Վլ. Գասպարյանը նշել է, որ Գյումրիում հունվարի 15- ին ռուսական հյուպատոսության շենքի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ ՀՀ ոստիկանությունը առավելագույն հանդուրժողականություն է ցուցաբերել : Ավելին՝ այստեղ Տեսանյութը՝ «Ազատություն» ՌԿ-ի