Սկակով. «Գյումրու ողբերգությունը ձեռնտու էր որոշ շրջանակների». 168.am
«Գյումրիի ողբերգությունը պատահականություն չէր, այն ձեռնտու էր որոշ շրջանակների»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասել է ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Պովոլժիեի ուսումնասիրության կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը` անդրադառնալով Հայաստանում բարձրացած հակառուսական տրամադրություններին և Ռուսաստանի կողմից դրանց մեղմման անհրաժեշտությանը: Նա նշել է, որ հանցագործության իրականացման գլխավոր հարցերը մնում են մութ, և դրանցից մեկն այդ հրեշավոր հանցագործության դրդապատճառն է: Սկակովն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հանցագործությունը տեղի ունեցավ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունից անմիջապես հետո: «Ես տպավորություն ունեմ, որ այս ողբերգությունն ամենևին էլ պատահականություն չէր, այլ հստակ նպատակ ունեցող գործողություն, որը հայ-ռուսական հարաբերությունները դնում է հարվածի տակ: Ամբողջական հոդվածը` այստեղ