Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Պետրոսյանի «վերջին խոսքը»՝ հունվարի 23-ին

Հասարակություն
vardan5

Հունվարի 23-ին դատավոր Վաղինակ Մկրտչյանը, ըստ ամենայնի, կկայացնի Վարդան Պետրոսյանի գործով դատավճիռը։ Դատարանում կլինի նաև Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի պաշտպան Մարի Լոռ Դոզեն, ով նույնպես հանդես կգա պաշտպանական ճառով: Պաշտպանական ճառերը, այդ թվում՝ Մարի Լոռ Դոզեինը, ու Վարդան Պետրոսյանի «վերջին խոսքը» դատարանը կլսի հունվարի 23-ին ու կհեռանա խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու: Երեկ դատավորն իր ճառում հաստատված է համարել 2013 թվականի հոկտեմբերի 20-ին Երեւան-Եղվարդ ճանապարհին տեղի ունեցած վթարում Վարդան Պետրոսյանի մեղավորությունը: Նա միջնորդել է վեց ու կես տարվա ազատազրկման դատապարտել Վարդան Պետրոսյանին: