Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իրավապահները սադրեցին Գյումրիում»

Քաղաքականություն
10930179_589401577858057_3415226383004780458_n

Հայ իրավապահները իրենց գործողություններով սադրել և գազազացրել են մարդկանց, մինչդեռ քաղաքացիները պարզապես սոլիդարության հավաքներ են անցկացրել: Կարծում է «Իրավունքի գերակայություն» ՀԿ-ի նախագահ Արտակ Զեյնալյանը։ Իսկ երեկ բերման ենթարկվածներից մեկը՝  Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը «Մեդիա կենտրոնում» հայտարարեց.  «Գյումրեցիները ցնցված են այդ սպանությամբ: Այստեղ գյումրեցու արժանապատվությունն է արթնացել, և նրանք շատ են կասկածում, որ կասկածյալը, ով պահվում է ռուսական բազայի տարածքում, ընդհանրապես պատասխանատվություն կկրի: Այս դեպքը ցույց տվեց, որ Հայաստանը զիջում է իր սուվերենությունը և անգամ իր արդարադատություննէ զիջում»: Քննարկումը շարունակվում է։