Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էրդողանն ապրիլի 24-ին Սերժ Սարգսյանին հրավիրում է Թուրքիա. ermenihaber.am

Քաղաքականություն
a094ce04050c1ecf6c3738dc3bca1ddd

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դարդանելիի պատերազմական գործողությունների 100- ամյակի կապակցությամբ պետականորեն կազմակերպելիք միջոցառումներին, ի թիվս աշխարհի երկրների այլ նախագահների, նախատեսել է հրավիրել ՀՀ նախագահ Սերժ Սարգիսյանին: Ըստ Ermenihaber.am-ի` այս մասին տեղեկությունէ  հաղորդվում Թուրքական «Միլլիյեթ» թերթի սյունակագիր Սերփիլ Չևիքջանի «Էրդողանի 2-րդ անակնկալը» վերտառությամբ հոդվածում: Նշվում է, որ Անկարան պատրաստվում է 2015-ի ապրիլի 23-24-ին հյուրընկալել 102 երկրների նախագահներին կամ վարչապետներին, որոնց ուղարկվել են մասնակցության հրավերներ: Հոդվածի հեղինակը ուշագրավ է համարել նաև այն հանգամանքը, որ մասնակցության հրավեր է ուղարկվել նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, ով ավանդաբար ամենամյա ապրիլքսանչորսյան ելույթներ է ունենում` ցավակցելու համայն հայությանը: ՀՀ նախագահին ուղարկված հրավերի կապակցությամբ, ըստ Չևիքջանի, թուրքական կառավարության ներկայացուցիչը հետևյալ պարզաբանումն է տվել. «Դարդանելիում մարտնչած և նահատակված զինվորների շարքերում եղել են էթնիկական տարբեր ծագման բազմաթիվ երիտասարդներ: Նրանց մեջ եղել են նաև հայեր: Այլ եկրպ ասած` միասին ենք պայքարել, դրա համար էլ Սարգսյանին էլ է հրավեր ուղարկվել»: Ընդգծվում է, որ եթե ամեն տարվա ապրիլի 24-ը հայ-թուրքական հարաբերությունների գերլարման շրջանն է: Ահա թե ինչու է Անկարայի համար կարևոր հրավերի համար տվյալ օրվա ընտրությունը: «Եթե Օբաման և Սարգսյանը ընդունեն այդ հրավերը, ապա դա կլինի պատմության մեջ մեծ հետք թողնող անականկալ»,- գրում է «Միլլիյեթ»-ը: Թուրքական էլեկտրոնային լրատվամիջոցներում (արդեն ավելի քան 1 տասնյակ) լայնորեն տարածվում է «Միլլիյեթ»-ի հրապարակած վերոնշյալ տեղեկությունը:  Թուրքական լրատվամիջոցները Էրդողանի այդ քայլը բնութագրում են իբրև պատմական նշանակության քայլ: