Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննարկում Գյումրու իրադարձությունների թեմայով. ուղիղ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
medi

Հունվարի 16-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում»  տեղի կունենա «Քաղաքական և իրավական արձագանք Գյումրիում աղմկահարույց սպանության քրեական գործի ընթացքին» թեմայով քննարկում, որի ժամանակ կքննարկվեն ու կգնահատվեն սպանության գործի քննության ընթացքը և հայ իրավապահների ներգրավվածության հարցը այդ գործընթացում: Քննարկման ընթացքում բանախոսները նաև կանդրադառնան վերջին օրերին Երևանում և Գյումրիում անցկացվող բողոքի ակցիաներին, որոնց մասնակիցները պահանջում են գործով մեղադրյալ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին հանձնել հայկական արդարադատության համակարգին: Քննարկման բանախոսներն են՝ Լևոն Բարսեղյան, Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Ավետիք Իշխանյան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Թևան Պողոսյան, Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Քննարկման բանախոսների ցանկը  կհամալրվի: