Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանցագործը միտումնավոր ցանկացել է ռուսական հե՞տք թողնել (տեսանյութ)

Քաղաքականություն
qandakagorc

Ռուս զինվորի կողմից հայ ընտանիքի գնդակահարությունը կարող է ոչ թե պատահականություն լինել, այլ նաեւ մտածված սադրանք։ Գյումրիի դեպքերը այսպես խորհելու առիթ են տվել քանդակագործ Անդրանիկ Դավթյանին, որը ծնվել եւ մեծացել է Գյումրիի ճիշտ այն փողոցում, որտեղ հունվարի 12-ին տեղի ունեցավ Ավետիսյան ընտանիքի սպանդը։ «Այսօր Ադրբեջանը առիթ է փնտրում ցանկացած պահի պատերազմ սկսելու,եղբայր Թուրքիան իմ կարծիքով ձեռքները ծալած չի նստի եւ իմ կարծիքով Ադրբեջանին աջակցելու ցանկություն կունենա եւ խանգարողն այս դեպքում ռուսական զորքն է, որը կանգնած է սահմանին, որին հեռացնելու տարբերակ է պետք փնտրել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Անդրանիկ Դավթյանը։ Նա միաժամանակ պատահական չի համարում, որ Վալերի Պերմյակովը ցանկացել է անցնել հայ-թուրքական սահմանը, իսկ հանցանքի վայրում կանխամտածված հետքեր է թողել. «Քանի որ հանցագործը թողել է իրեն բնորոշող հետքեր,իր ռուսական անվանումով հագուստն է թողել, կոշիկներն է թողել հանցանքի վայրում, որտեղ հստակ նշված է, որ ինքը ռուս է, ուզեցել է հետք թողնել, որ հանցանքի հերոսը ռուս է»։ Գյումրիի դեպքից հետո հայ-ռուսական բարեկամության վերաբերյալ կարծիքները իրարամերժությամբ ավելի շատ սկսեցին տարբերվել։ Գյումրիի ոճրագործությունը ցնցել է ամբողջ հանրությանը։ Մանրամասները՝ տեսանյութում։