A
A
Գլխավոր դատախազը կրկնեց իր խոստումը՝ կդիմի ՌԴ դատախազին
ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը քիչ առաջ նորից Գյումրիում ժողովրդին հիշեցրեց, որ տղամարդու պես խոստացել է ու կկատարի խոստացածը՝ դիմելու է ՌԴ գլխավոր դատախազին՝ Պերմյակովի գործը հայկական կողմին հանձնելու խնդրանքով: <Բայց մենք ունենք պրոցես, մեր քննիչները աշխատում են, երբ ունենանք անհրաժեշտ բազա, հիմքեր, իսկ դա կարող եմ ունենալ այս պահից սկսած՝ յուրաքանչյուր պահի, կդիմեմ,- նշեց Գեւորգ Կոստանյանը:-Մեր բոլորի նպատակը մեկն է, ուղղակի տարբեր ճանապարհներ ենք ընտրել, ձեր ընտրածն արդարացված չէ, մենք մեր գործողությունները կատարում ենք ու կատարելու ենք, սպանված ընտանիքը մերն է, մենք այդ ամենինչին ավելի մակերեսային չենք վերաբերվում>: