Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լարված իրավիճակ ՌԴ դեսպանատան մոտ (տեսանյութ)

Քաղաքականություն
Region-Capture

Լարված իրավիճակ է ՌԴ դեսպանատան դիմաց. ոստիկանները թույլ չեն տալիս ակցիայի մասնակիցներին մոտենալ դեսպանատան շենքին։Նրանք կանգնել են մայթին եւ գոչում են՝ «Ազատ-անկախ Հայաստան»։ Ցուցարարներն իրենց հետ բերել են նաեւ Ռուսաստանի դրոշը եւ ցանկանում են այրել այն հենց դեսպանատան առաջ, սակայն ոստիկանները թույլ չեն տալիս։ Այս պահին քաշքշուկ է, «Ա1+»-ի թղթակիցը հայտնում է, որ ոստիկանները խոչընդոտում են նաեւ լրագրողների աշխատանքը, թույլ չեն տալիս ցուցարարների միջից դուրս բերել այն մարդկանց, ում ինքնազգացողությունը վատացել է։ Ցուցարարների պահանջը կապված է Գյումրու սպանդի հետ. «Մեր հայրենակիցներին սպանող հանցագործը, այն էլ՝ նման դաժանաությամբ առանձնացող հանցագործը, պետք է մտնի հայկական դատարան։ Նրան պետք է դատեն հայկական օրենքներով։ Նա պետք է պատիժը կրի Հայաստանում»։