A
A
Հայաստանի հավաքականն այսօր կմրցի Իսրայելի հետ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը Եվրոպայի 2016թ առաջնության ընտրական փուլի առաջին խաղում 4:3 հաշվով հաղթել է Շվեդիայի ազգային թիմին: Մեր թիմի կազմում երկու գոլի հեղինակ է դարձել Անդրանիկ Կարապետյանը: Մեկական գնդակ խփել են Հենրիկ Գրիգորյանը եւ Արմեն Բաբայանը: Այսօր մեր ընտրանին կմրցի Իսրայելի հավաքականի հետ, որն առաջին խաղում 6:1 հաշվով հաղթել է Շոտլանդիային: Հայաստանի հավաքականը պետք է ձգտի կրկին հաղթանակ տանել, քանի որ կանոնակարգով հաջորդ փուլ է մտնում ընտրական խմբի հաղթողը կամ էլ երկրորդ տեղը գրաված հավաքականներից լավագույն արդյունք ունեցողը: