Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չեն վարկավորում, քանի որ չեն վստահում (տեսանյութ)

Տնտեսություն
pox

«Տա Աստված, որ մենք կարողանանք հետագայում, անկախ այն հանգամանքից, թե բանկը խոշոր է, թե ոչ, ֆինանսական ռեսուրսները տեղադրենք իսկապես եկամուտ բերող տնտեսական ոլորտներում»,-շեշտում է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ խոսելով վերջին շրջանում ակտիվորեն քննարկվող՝ բանկերի միավորման կամ խոշորացման թեմայի շուրջ։ Տնտեսագետի համոզմամբ՝ ոչ միայն Հայաստանում, այլ նաև ողջ աշխարհում այսօր գերխնդիր է օտարերկրյա ներդրումներ ունենալը։ «Մենք կարող ենք համաձայնել, որ ՀՀ-ում խոշորանան բանկերը, որը կմեծացնի նաև նրանց կայունության աստիճանը, բայց դա էլ իր հերթին իր արտացոլումը պետք է ստանա ընդհանուր տնտեսական համակարգում՝ համապատասխան ֆինանսական ռեսուրսների տեղաբաշխմամբ և արդյունավետ օգտագործմամբ»,-ասաց նա։ Ըստ պարոն Բոստանջյանի՝ բանկային համակարգը առհասարակ ռիսկայնության այնպիսի բարձր մակարդակ է ապահովում, որպեսզի իր շահույթը ամենաբարձրը լինի, բայց տնտեսության համար բանկային համակարգի շահույթի մեծացումը ցանկալի չէ. «Եթե տնտեսության զարգացման ցուցանիշները վատն են դառնում, ապա այդ պրոցեսը լավը չի»։ Անդրադառնալով նաև վարկավորման համակարգին՝ Վարդան Բոստանջյանը նշեց. «Փաստորեն մեզ մոտ միջազգային ֆինանսական կազմակերպություններից Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը, Զարգացման և Վերակառուցման եվրոպական բանկը, սրանք են, որ մեզ տալիս են արտոնյալ վարկեր, իսկ մյուս ֆինանսական ինստիտուտները, ըստ էության, չեն տալիս՝ պայմանավորված էն բանով, որ մեզ մոտ կապիտալիզացիայի մակարդակը ցածր է, և մենք նրանց համար չենք ներկայանում որպես կայուն ոլորտ»։