Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական կողմը չի մեկնաբանում ռուսականի քայլերը. ՌԴ դատավորը խափանման միջոց է ընտրել

Հասարակություն
gyumri13

Ռուսաստանյան կողմը գիշերը մեղադրանք է առաջադրել Գյումրիում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի դեմ՝ զենքով դասալքության և սպանության համար:  «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ռուսաստանցի դատավորը Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6  անդամի սպանության մեջ արդեն մեղադրվող Պերմյակովի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը: Քիչ առաջ լրագրողը այս մասին հարց ուղղեց Գյումրիում ասուլիս տվող ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին։ Վերջինս կատարվածը չմեկնաբանեց՝ նշելով, որ հայկական կողմն իրականացնում է իր դատավարական ընթացքը եւ ռուսական կողմի գործողությունները չի մեկնաբանում։