A
A
Երեւանում պահանջում են հայտարարել սգո օր (տեսանյութ)
Ազատության հրապարակում տասնյակ քաղաքացիներ հավաքվել էին իրենց հարգանքի տուրքը մատուցելու՝ գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի անմեղ զոհերի հիշատակին։
Ռուս կասկածյալին Հայաստանին չհանձնելը ակցիայի մասնակիցները որակում են որպես իշխանությունների խայտառակություն և Հայաստանի ինքնիշխանությանը վտանգող քայլ։
Ա1+-ի հետ զրույցում նրանցից շատերը համոզմունք են հայտնել, որ Գյումրիում պատահած սոսկալի դեպքը արտաքին ուժերի կողմից, մասնավորապես Թուրքիայի և Արբեջանի կողմից կազմակերպված, կանխամտածված քայլ էր։
Տասնյակ քաղաքացիներ այժմ քայլերթով շարժվում են դեպի Բաղրամյան 26՝ պահանջելու որ հայտարարվի սգո օր։
Նախագահականի մոտ նրանք մեջքով կանգնեցին՝ ի նշան բողոքի։
