A
A
Թիվ 102 ռազամաբազայի մոտ է նաեւ Շիրակի մարզի դատախազը
Այս պահին Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի մոտ է հավաքվել գրեթե ողջ Գյումրին։ Ոստիկանության լրատվականից մեզ հայտնեցին, որ Գյումրի է ուղարկվել անհրաժեշտ չափի ոստիկանական ուժ, որպեսզի հնարավոր լինի անվտանգությունն ապահովել։ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այնտեղ չէ։ Կմեկնի թե ոչ՝ պարզ չէ։ Այս պահին ժողովրդին հանդարտության կոչ է անում Շիրակի մարզի գլխավոր դատախազ Րաֆֆի Ասլանյանը։ Ժողովուրդը պահանջում է ժամկետ նշել, թե երբ են Գյումրու սպանդն իրականացնելու մեջ կասկածվող անձին հանձնելու ՀՀ իրավապահներին։ Դատախազն առաջարկում է խնդիրները քննարկել քաղաքում՝ դատախազության շենքում։ Ուղիղ՝ այստեղ