Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրեցիները երթով շարժվում են դեպի 102-րդ ռազմաբազա (տեսանյութ)

Հասարակություն
gyumri12

Այս պահին գյումրեցիները երթով շարժվում են դեպի 102-րդ ռազմաբազա։ Հունվարի 12-ի սպանդն իրականացնելու մեջ մեղադրվողը հենց այս ռազմաբազայի զինծառայող է։ Գյումրեցիները կոչ են անում միանալ՝ վանկարկելով. «Միացում-միացում»։ Ժողովրդի պահանջն է՝ կասկածյալին հանձնել ՀՀ իրավապահներին։ Հիշեցնենք, այսօր սպանդի զոհերի հոգեհանգստի օրն է, եւ գյումրեցիները ժամեր առաջ մեկնարկել են ինքնաբուխ ավտոերթ եւ բողոքի ակցիաներ։ Այս պահին ոստիկանները փակում են դեպի 102-րդ ռազմաբազա շարժվող գյումրեցիների ճանապարհը: Կարող եք հետեւել ուղիղ հեռարձակմամբ՝ այստեղ