Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շարլի Էբդո»-ի այսօրվա համարը աճուրդի է հանվել նաեւ ebay-ում

Հասարակություն
150107182924_france_protest_2_624x351_afp

Ֆրանսիական «Շարլի Էբդո» պարբերականի այսօրվա համարը վաճառվել է մի քանի րոպեում։ Այս մասին հայտնում է Ֆրանս Պրեսը։ Թարմ համարի առաջին էջում դարձյալ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարն է. նա ձեռքին պահել է «Ես Շառլի եմ» գրությունը, իսկ նկարի վերնագիրն է՝ «Ամեն ինչ ներված է»։ Այս համարը լույս է տեսել 3 մլն օրինակով, չի բացառվում, որ լրացուցիչ խմբաքանակ տպվի։ Այս կապակցությամբ Իրանի  արտգործնախարարությունը արտահայտել է իր դժգոհությունը՝ հայտնելով, որ սա սադրանք եւ վիրավորանք է պարունակում, եւ ծայրահեղականների շրջանում կարող է բողոքի նոր ալիք բարձրացնել։ «Շարլի Էբդո»-ի այսօրվա համարը աճուրդի է հանվել նաեւ ebay-ում։ Թերթի համարի առաջարկվող գինը հասնում է 560 դոլարի, եւ դա դեռ վերջնական գինը չէ։