Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երթ՝ դեպի նախագահական

Հասարակություն
mom

Այսօր ժամը 18:00-ին Ազատության հրապարակից կմեկնարկի երթ դեպի ՀՀ Նախագահի նստավայր: Երթի նպատակն է՝ ՀՀ իշխանություններից պահանջել նախ՝ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության առնչությամբ հայտարարել Սգո օր, ապա՝ ոճրագործության քննությունն իրականացնել Հայաստանում։ Նախագահական նստավայրից երթը կվերադառնա Ազատության հրապարակ, որտեղ ժամը 19:00-ին տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ անմեղ զոհերի: «Մեր պահանջն է, որ ՀՀ իշխանությունները հայտարարեն «Սգո օրեր», մինչև հյուղարկավորության օրվա ավարտը։ Եթե նրանք չանեն, ապա ՀՀ քաղաքացիներս հրապարակում կհայտարարենք «Սգո օրեր»: Մեր պահանջն իշխանություններից, որ ոճրագործության քննությունն իրականացնի ՀՀ արդարադատությունը։ Եթե նրանք չանեն դա, ապա ՀՀ քաղաքացիներս պահանջելու ենք ՌԴ-ից՝ հանձել ոճրագործին ՀՀ իրավապահներին: Այս ամենը բխում է ՀՀ օրենսդրությունից, որը պարտավոր են հարգել ու իրականացնել բոլորը»,- հայտնում են «Մենք Ավետիսյան ենք» ֆեյսբուքյան նախաձեռնության անդամները: