ՌԴ տնտեսական վիճակի ազդեցությունը ԱՊՀ երկրների վրա. ի՞նչ աճ սպասել
Համաշխարհային բանկը թողարկել է իր հերթական Համընդհանուր տնտեսական վերլուծականը, որտեղ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գնահատականները մատնանշում են 2014 թվականի կանխատեսվածից ավելի ցածր 2.4 տոկոս տնտեսական աճը: Վերլուծականի հեղինակային խումբը այն նաև պայմանավորում է նավթի գների անկմամբ, Ուկրայինայի տնտեսության անկմամբ, Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների առաջացրած ազեցությամբ, որի տնտեսությունը անցած տարվա ընթացքում արձանագրել է 0.7 տոկոս աճ: Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում այս տարի սպասվում է 3 տոկոս աճ, 2016-ին՝ 3,6 տոկոս եւ 4 տոկոս՝ 2017-ին։ Զեկույցում շեշտվում է, որ Ռուսաստանում սեփական արտադրության նվազումը զսպում է ԱՊՀ երկրների տնտեսական աճը։ Ամբողջական զեկույցը և լրացուցիչ նյութերը տեղադրված են www.worldbank.org/globaloutlook կայքում: