Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այս գիշեր հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են շուրջ 150 անգամ

Պաշտոնական
army

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` հունվարի 13-ին և լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1400 կրակոց: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերն անհրաժեշտության դեպքում դիմելով պատասխան քայլերի՝ շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն