Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ականը առաջարկ ունի բուքմեյքերական գրասենյակների վերաբերյալ

Քաղաքականություն
farmanyan

Շուտով մեկնարկում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը: ԱԺ ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը մի մտադրություն ունի, որի մասին հայտնել է  ֆեյսբուքյան իր էջում. «Գործընկերներիս հետ խորհրդակցելուց ու մասնագիտական քննարկումներից հետո, ցանկանում եմ մշակել ու ներկայացնել օրենքի մի նախագիծ, որով ՀՀ-ում օրենսդրորեն կարգելվի բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը, ներառյալ դրանց ինտեռնետային տարբերակները, ինչպես շատ երկրներում է: Շնորհակալ կլինեմ կարծիքների համար»: