Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի չեմպիոնը սկսեց պարտությունով

Սպորտ
c668809819c4e2b0d563c22c6ad09bd3

Հայաստանի տղամարդկանց շախմատի գործող չեմպիոն Տիգրան Քոթանջյանը անհաջող սկսեց տիտղոսի պաշտպանությունը: Երեկ մեկնարկած շախմատի հանրապետական առաջնության առաջին տուրում փորձառու գրոսմայստերը սպիտակ խաղաքարերով պարտվեց ավելի երիտասարդ Հովհաննես Գաբուզյանին: Այսօր նախատեսված 2-րդ տուրում Տիգրան Քոթանջյանը սեւերով կհանդիպի մրցաշարի նորեկ, միջազգային վարպետ Արման Միքայելյանի հետ: Առաջին տուրում չկարողացան հաղթանակ տոնել նաեւ առաջնության ֆավորիտներ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Զավեն Անդրիասյանը, որոնք ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները: Իսկ ահա ամենաբարձր վարկանիշ ունեցող Արման Փաշիկյանը մեկնարկային խաղում վստահ հաղթեց Սամվել Տեր-Սահակյանին: Նա այսօր ուժերը կչափի մյուս առաջատար` Հովհաննես Գաբուզյանի հետ: