Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՅԴ-ն կբանակցի իշխանությունների հետ

Քաղաքականություն
hyd

«Ցանկացած անկախ մարմնում քաղաքական փոքրամասնությունների դերը պետք է մեծացվի: Մենք պաշտոններ ուզելու մասին չենք խոսում: Սահմանադրական փոփոխություններին զուգահեռ պետք է փոփոխվի ընտրական օրենսգիրքը եւ ունենա Սահմանադրական օրենքի կարգավիճակ»,- այսօր ՀՅԴ հրավիրած ասուլիսում ասել է Արծվիկ Մինասյանը։ Անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել է. «Եթե մենք տեսնենք, որ այս գործընթացը մտնում է այն տրամաբանության մեջ, որ փոփոխություններ չեն լինի, քանի դեռ ընտրություններ չեն եղել, կլինի պրիմիտիվ եւ կտանի փակուղի: Ես տեսնում եմ փոփոխությունների հասարակական պահանջ: Եթե այսօրվա իշխանություններն են նախաձեռնում այդ փոփոխությունները, մենք չենք կարող հրաժարվել առիթից։ Ոչ մի սահմանադրություն էլ չի արգելում լավ բան անել, բայց սահմանադրությունը պետք է պարտադիր կատարվի: Մենք առաջարկում նեք գործուն մեխանիզմներ, որոնք կապահովեն տարանջատումը: Նախագահի աթոռից պետք է հրաժարվել: Մենք մեր փաստաթղթով պետք է գնանք բանակցելու իշխանությունների հետ»: